ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոխել իր անվանումը և այն դարձնել «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն»։
Փոփոխության պատճառը այն է, որ նախարարությանը արդեն տրվել են նոր գործառույթներ՝ արհեստական բանականության և ամպային ծառայությունների զարգացման պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար։
Նախագիծը մշակել է հենց ԲՏԱ նախարարությունը։ Ըստ հիմնավորման՝ անվան փոփոխությունը պետք է ցույց տա, որ AI-ի զարգացումն արդեն նախարարության հիմնական ուղղություններից մեկն է։
Նշվում է նաև, որ փոփոխության արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվելու։
Նախագիծը հրապարակվել է e-draft հարթակում։












