«Բազումք» լաբորատորիան սկսել է երկրորդ արբանյակի ստեղծման աշխատանքները

Վերջին լուրերը
«Բազումք» լաբորատորիան սկսել է երկրորդ արբանյակի ստեղծման աշխատանքները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայկական տիեզերական հետազոտությունների «Բազումք» լաբորատորիան սկսել է երկրորդ ներքին արբանյակի ստեղծման աշխատանքները, հայտնում է Armenpress-ը:

Այս արբանյակը 6 անգամ ավելի մեծ կլինի անցյալ տարվա դեկտեմբերին տիեզերք արձակված առաջին արբանյակ «HayaSat-1»-ից, ինչպես նաև հագեցած կլինի տեսախցիկով։

«Մենք արդեն աշխատում ենք երկրորդ արբանյակի վրա։ Աշխատանքը կտևի մոտ 2,5-3 տարի։ Այն ավելի մեծ կլինի և կապահովի ավելի առաջադեմ ֆունկցիոնալություն՝ շնորհիվ իր բարդ գործիքների: Եթե ​​առաջին արբանյակի դեպքում հիմնական նպատակը արբանյակի ստեղծման և արձակման բոլոր փուլերն հաջողությամբ ավարտելն ու աշխատանքային վիճակում այն տիեզերք արձակելն էր, ապա երկրորդի դեպքում հիմնական աշխատանքը կսկսվի այն ժամանակ, երբ այն արդեն գտնվի ուղեծրում»,- պատմել է«Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։

Այս անգամ արբանյակը երկու խնդիր ունի. առաջինը ուղեծրում օպտիկական սարքավորումների հետ կապված գիտելիքներ և փորձ ձեռք բերելն է, քանի որ այն պահանջում է բարձր ճշգրտություն լուսանկարչության համար։ Երկրորդը՝ տիեզերքում հայկական արտադրության արբանյակի բաղադրիչների փորձարկումն է։

«Մենք մշակել ենք «Հայասաթ» ծրագիրը, որի շրջանակներում ձգտելու ենք ամեն նոր արբանյակով ավելի շատ հայկական բաղադրիչներ դուրս բերել տիեզերք, փորձարկել դրանք, համոզվել, որ դրանք լավ են աշխատում և լավ փոխազդում միմյանց հետ։ Լինի դա մերը, պետական ​​պատվերներ, թե այլ երկրների պատվերներ, մեր արդեն իսկ ստեղծած բաղադրիչները մեզ ծանոթ կլինեն, մրցունակ կլինեն, և կկարողանան փոխարինել այն բաղադրիչները, որոնք մենք գնում ենք այլ երկրներից»,- նշել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ երկրորդ արբանյակը տիեզերք արձակման համար պատրաստ կլինի 2026 թվականի վերջին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները