Bank of Georgia Group-ը հայտարարել է «Ամերիաբանկ»-ի 100% բաժնեմասերի ձեռքբերման մասին

Վերջին լուրերը
Bank of Georgia Group-ը հայտարարել է «Ամերիաբանկ»-ի 100% բաժնեմասերի ձեռքբերման մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Bank of Georgia Group PLC»-ն (LON:BGEO) հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 100% բաժնեմասերի մոտավորապես 303,6 մլն դոլարով գնման մասին: 

Bank of Georgia Group PLC-ի կառավարման խորհուրդը և ղեկավարությունը հայտարարում են, որ պայմանական համաձայնություն է ձեռք բերվել Ամերիաբանկ ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալի 100%-ի ձեռք բերման վերաբերյալ։ Գործարքը կկայանա «Bank of Georgia Group PLC»-ի բաժնետերերի և կարգավորող մարմինների հաստատումից հետո:

- Advertisement -
Bank of Georgia Group-ը հայտարարել է «Ամերիաբանկ»-ի 100% բաժնեմասերի ձեռքբերման մասին

Գործարքն ամբողջությամբ ֆինանսավորվելու է «Bank of Georgia Group PLC»-ի հավելյալ կապիտալով։ 

Ամերիաբանկի 90%-ը ձեռք կբերվի գործարքի ավարտից հետո, իսկ 10% բաժնեմասը կպահպանվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ բաժնետերերի համաձայնագրով:

«Այս գործարքը շատ կարևոր է «Bank of Georgia Group PLC»-ի համար և մեր ռազմավարական զարգացման համար այն նոր էջ կլինի: Ամերիաբանկի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը» — նշում է Bank of Georgia Group-ի կառավարման խորհրդի նախագահ Մել Քարվիլը։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները