Ավարտվեց բուլղարական պատվիրակության այցը Հայաստան

Վերջին լուրերը
Ավարտվեց բուլղարական պատվիրակության այցը Հայաստան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հունվար ամսին Էնթերփրայզ Արմենիայի կողմից մեկնարկած «ԳինուԳործ» (“WineBizz”) ծրագրի շրջանակներում`անցած
շաբաթ ճանաչողական այցով Հայաստան էին ժամանել գինեգործության ոլորտում գործունեություն ծավալող բուլղարական 4 ՓՄՁ և 4 գործարար ծառայություններ մատուցող (ԳԾՄ) կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ճանաչողական այցի ընթացքում բուլղարական պատվիրակությունը՝ ի թիվս մի շարք հանդիպումների, հյուրընկալվեց «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն») հիմնադրամի և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի
կողմից, որտեղ բուլղարացի հյուրերին ներկայացվեցին Հայաստանի ներդրումային և բիզնես միջավայրը, գինու ոլորտում ձեռքբերումները և այլն:

- Advertisement -
Ավարտվեց բուլղարական պատվիրակության այցը Հայաստան

4-օրյա հագեցած ծրագիրը ներառում էր նաև այցելություններ գինեգործական առաջատար ընկերություններ, ինչպես նաև
Հայաստանի գինու պատմության թանգարան: Սա հիանալի հնարավորություն էր բուլղարացի գործընկերների համար՝
ծանոթանալ հայկական գինեգործության պատմությանն ու ավանդույթներին և, իհարկե, փոխանակվել գինեգործության
ոլորտում ունեցած փորձառությամբ, նորագույն տեխնոլոգիաների մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև զարգացման միտումներին:

Ճանաչողական այցը եզրափակվեց գործարար համագործակցության հաստատման միջոցառումներով, որոնց ընթացքում հայկական և բուլղարական ՓՄՁ-ները և ԳԾՄ-ները ունեցան մի շարք խաչաձև հանդիպումներ: Մասնակիցները
հնարավորություն ունեցան հաստատելու կապեր և իհարկե ձեռք բերեցին հետագա համագործակցության պայմանավորվածություններ:

Առաջիկայում նախատեսվում է նաև հայկական գինեգործների այցելություն Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում տեղի ունեցող Vinaria – 2022 ցուցահանդեսին, որտեղ հայկական գինեգործական ընկերությունները կծանոթանան բուլղարական գինու շուկայի հետ, ինչպես նաև հնարավորություն կունենան ձեռք բերել պայմանավորվածություններ՝ իրենց արտադրանքը
Եվրոպական Միություն արտահանման վերաբերյալ:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները