B2B հանդիպումներ գինեգործների և BSO-ների համար

Կազմակերպիչ՝ «Էնթերփրայզ Արմենիայի»
Ե՞րբ՝ 
2022 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 10:30-14:00
Որտե՞ղ
՝ Erebuni Plaza Business Center

Միջոցառման մասին

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող EU4Business նախաձեռնության ներքո «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից իրականացվող WineBizz՝ ԳինուԳործ ծրագրի շրջանակում կազմակերպվում են գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ՝ գինու ոլորտում մասնագիտացած ՓՄՁ-ների և գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար:

Միջոցառմանը հրավիրվում են մասնակցել՝

— գինեգործության ոլորտում (արտադրություն, վաճառք) մասնագիտացած ընկերությունները,
— գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Օրակարգ

10:30-11:00 Մասնակիցների գրանցում
11:00–14:00 Գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ՝
— ՓՄՁ-ների համար
— ԳԾՄ-ների համար
13:00-13:20 Սուրճի ընդմիջում
13:20-14:00 Գործարար համագործակցության հաստատման միջոցառումներ
— ՓՄՁ-ների համար
— ԳԾՄ-ների համար

Հանդիպումներին մասնակցելու են Բուլղարիայից ժամանած գինու ոլորտում գործող 4 ընկերություններ՝ ինչպես գինեգործական, այնպես էլ գինու վաճառքով զբաղվող:

Բուլղարական ընկերությունները նպատակ ունեն գտնել գործընկերներ Հայաստանում: Հանդիպումների միջոցով հայկական ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց արտադրանքը բուլղարական գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք հետագայում հայ արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը կտարածեն իրենց շահառուների շրջանում:

Միաժամանակ բուլղարական 4 գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ կհանդիպեն հայկական ԳԾՄ-ների հետ: Նպատակն է՝ ծանոթանալ երկու կողմերի մատուցած ծառայություններին, հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման և նոր ծառայությունների տեղայնացման համար: Հանդիպումները տեղի կունենան «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» սրահում:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես՝ shushanik.gasparyan@isc.am էլ. փոստի հասցեին ուղարկելով Ձեր անունը և ազգանունը, կազմակերպության անվանումը, պաշտոնը և հեռախոսահամարը:

Հարցերի դեպքում զանգահարել +374 98 255 018 հեռախոսահամարին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ