Խոշոր ավտոարտադրողները հետաձգում են էլեկտրական մեքենաներին ամբողջական անցումը

Վերջին լուրերը
Խոշոր ավտոարտադրողները հետաձգում են էլեկտրական մեքենաներին ամբողջական անցումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Վերջին ժամանակներս աշխարհի խոշորագույն ավտոարտադրողները սկսել են հետաձգել իրենց ամբողջական անցումը էլեկտրական մեքենաներին: Չինաստանը, լինելով աշխարհում ամենամեծ ավտոշուկան, ցույց է տալիս ավելի բարձր պահանջարկ հիբրիդային մեքենաների նկատմամբ՝ համեմատած ամբողջովին էլեկտրական մեքենաների հետ:

Շատ երկրներում էլեկտրական մեքենաների պահանջարկը խոչընդոտվում է լիցքավորման ենթակառուցվածքների թույլ զարգացմամբ, և մեծ հեռավորությունների դեպքում էլեկտրամոբիլների անհարմարությամբ։

Օրինակ, Ford Motor-ը յուրաքանչյուր էլեկտրական մեքենայի արտադրության ժամանակ կորցնում է 100,000 ԱՄՆ դոլար՝ պայմանավորված վաճառքի ցածր մակարդակներով: Այդ պատճառով Ford-ը որոշել է վերանայել իր ռազմավարությունը՝ հետաձգելով որոշ էլեկտրական մոդելների թողարկումը փոխարենը՝ ներդրումներ կատարելով հիբրիդների մեջ:

Հարավկորեական Hyundai Motor-ը շարունակում է նպատակադրվել մինչև տասնամյակի ավարտը տարեկան 2 մլն էլեկտրամոբիլների վաճառքի, սակայն այժմ նախատեսում է կրկնապատկել իր հիբրիդային մոդելների քանակը:

Volvo-ն նույնպես վերանայել է իր նպատակները՝ նախատեսելով պահել ներքին այրման շարժիչով մեքենաները վաճառքում նաև 2030-ից հետո, իսկ Porsche-ն չի բացառում ներքին այրման շարժիչով մեքենաների հետագա զարգացումը:

Իսկ Toyota-ն, արդեն տարիներ շարունակ ներդրումներ կատարելով հիբրիդային տեխնոլոգիաների մեջ, պնդում է, որ դրանք առավել իրատեսական են անցումային փուլում: Toyota-ն նաև զարգացնում է ջրածնային տեխնոլոգիաներ և շարունակում է աշխատել նոր սերնդի, ներառյալ հիբրիդների համար նախատեսված, հզոր մարտկոցների վրա:

Այս փոփոխությունները ցույց են տալիս, որ ավտոարդյունաբերության լիարժեք անցումը էլեկտրամոբիլներին կարող է ավելի երկար տևել, քան սպասվում էր։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները