Home Լուրեր Amazon-ը կգործարկի ավելի քան 5100 արբանյակ, որոնց սմարթֆոնները կկարողանան միանալ ուղիղ՝ առանց...

Amazon-ը կգործարկի ավելի քան 5100 արբանյակ, որոնց սմարթֆոնները կկարողանան միանալ ուղիղ՝ առանց բջջային ցանցի

0
2

Amazon-ի Amazon Leo նախագիծը, որը նախկինում հայտնի էր որպես Project Kuiper, ԱՄՆ-ի Հաղորդակցությունների դաշնային հանձնաժողով (FCC) է ներկայացրել հայտ՝ ցածր երկրային ուղեծրում 5105 արբանյակից բաղկացած խմբավորում ստեղծելու համար։ Նախագիծը նախատեսում է գործարկել Direct-to-Device (D2D) ցանց, որը թույլ կտա սմարթֆոններին և այլ շարժական սարքերին միանալ արբանյակներին՝ առանց բջջային կայանների միջնորդության։

Advanced Television պարբերականի փոխանցմամբ՝ Amazon-ը նախատեսում է իր արբանյակային համակարգը համատեղել Globalstar ընկերության արբանյակների, հաճախականությունների և ցամաքային ենթակառուցվածքի հետ։ Արդյունքում ապագայում համակարգը կարող է ապահովել ոչ միայն արտակարգ հաղորդագրությունների փոխանցում, այլև ձայնային կապ, ինտերնետ և «Իրերի ինտերնետի» (IoT) սարքերի միացում։

Դրա համար Amazon-ը նախատեսում է ձեռք բերել Globalstar-ը։ Գործարքի արժեքը գնահատվում է 11,57 միլիարդ դոլար, իսկ դրա ավարտը սպասվում է 2027 թվականին։

FCC-ն արդեն հրապարակել է հայտը հանրային քննարկման համար։

Amazon Leo-ում նշում են, որ ապագա ցանցը նախագծվելու է այնպես, որպեսզի կարողանա համատեղ աշխատել նույն կամ հարակից հաճախականություններ օգտագործող այլ համակարգերի հետ՝ նվազեցնելով փոխադարձ խանգարումների հավանականությունը։

Եթե նախագիծը կյանքի կոչվի, այն կարող է զգալիորեն ընդլայնել Direct-to-Device տեխնոլոգիայի հնարավորությունները՝ ապահովելով արբանյակային բջջային կապ միլիոնավոր օգտատերերի և սարքերի համար նույնիսկ այնտեղ, որտեղ ավանդական բջջային ծածկույթ չկա։