Ամերիաբանկն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները՝ գրանցելով ռեկորդային ցուցանիշներ ֆինանսական ծավալների և թվայնացման ոլորտում։ Բանկի մանրածախ ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը, իսկ վարկային պորտֆելը հատել է 800 մլրդ դրամի շեմը։ Հաճախորդների թիվը հասել է ավելի քան 900 հազարի՝ վերջին երկու տարում կրկնապատկվելով, ընդ որում՝ գործարքների 99%-ն իրականացվում է թվային տիրույթում։ Բացի այդ, ռեկորդային 3 ամսում ամբողջությամբ տեղաբաշխվել է տեղական շուկայի համար աննախադեպ՝ 100 մլն դոլարի անժամկետ պարտատոմսերի թողարկումը։
Ռազմավարական հաջորդ փուլում բանկը շեշտը դնում է հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի բարձրացման և MyAmeria էկոհամակարգի զարգացման վրա։ Մինչև տարեվերջ նախատեսվում է հատել 1 միլիոն հաճախորդի սահմանագիծը, ակտիվացնել արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև ընդլայնել ֆիզիկական ներկայությունը՝ բացելով Persona և Premium ձևաչափի մասնագիտացված նոր մասնաճյուղեր։



