2022 թվականի մայիս ամսին աշխատանքի շուկան շարունակել է աճել և գրանցել է հերթական ռեկորդը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Այսպիսով՝ 2022թ. մայիս ամսին արձանագրվել է 673 224 գրանցված վճարովի աշխատատեղ։ Աճը նախորդ ամսվա համեմատ կազմել է 8 488 աշխատատեղ կամ 1.28%: Իսկ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշը աճել է 38 273-ով կամ 6.03%-ով։
Աշխատավարձային ֆոնդը կազմել է 160.055 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 4 միլիարդ 531 միլիոն դրամով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։