Կրթության ձևը տարիներ շարունակ գրեթե չի փոխվել՝ գրատախտակ, դասագիրք, նստարան։ Սակայն արդյո՞ք այսօր այդ մոդելն արդյունավետ է։ Հայաստանում տարրական դպրոցի ավարտին յուրաքանչյուր երրորդ երեխան չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստ, մինչդեռ նոր սերունդը տեղեկատվությունը հիմնականում ստանում է թվային հարթակներից։ Արդյունքում՝ դասագրքի և աշակերտի միջև ձևավորվում է «թվային պատ»։
Այս խնդրին լուծում տալու նպատակով «Վիզուալ Հայաստան» հիմնադրամի «Աշխարհացույց» ծրագիրը կրթությունը փորձում է դարձնել ավելի ինտերակտիվ՝ քարտեզների և վիզուալ բովանդակության միջոցով։ Ծրագրում արդեն ներգրավված է մոտ 2,500 ուսուցիչ, այն կիրառվում է մոտ 1,000 դպրոցում և հասանելի է ավելի քան 90,000 աշակերտի համար։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ժամանակակից գործիքները կարող են օգնել խոսել աշակերտի «լեզվով» և բարձրացնել ներգրավվածությունը դասի ընթացքում։
Ավելին «Աշխարհացույց» ծրագրի մասին դիտե՛ք մեր տեսանյութում












