ՀայՓոստը գործարկում է Արմոտեկա նոր առցանց հարթակը, որի նպատակն է հայկական լավագույն արտադրանքն աշխարհում ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր:
Արմոտեկա առցանց հարթակի միջոցով կարելի է պատվիրել հայկական գինիներ, քաղցրավենիք, մեղր, տարբեր մրգերից պատրաստված ջեմեր, պահածոներ, բուսական թեյեր: Հարթակում ներկայացված տեսականին կշարունակվի օրեցօր համալրվել։
«Արմոտեկան հարթակ է ոչ միայն Հայաստանից դուրս ապրող հայերի համար, այլ բոլորի, ովքեր գնահատում են լավ գինին, օրգանիկ բուսական թեյերը, բնական մրգերից ստացված անարատ պահածոները: Մեր գործարկած Արմոտեկա հարթակի շնորհիվ հայ գործարարների համար ստեղծում ենք հնարավորություն ներկայացնել և վաճառել իրենց արտադրանքը ամբողջ աշխարհում, իսկ մենք կառաքենք այն հնարավորինս արագ: Այժմ հրավիրում ենք իսկապես որակյալ արտադրանք արտադրող մեր գործարարներին իրենց ապրանքը ներկայացնելու մեր հարթակում»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։