Նոր շուկաներ հայկական ձկնարդյունաբերության համար՝ ԵՄ-ում

Վերջին լուրերը
Նոր շուկաներ հայկական ձկնարդյունաբերության համար՝ ԵՄ-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կարևոր առաջընթաց է արձանագրվել Հայաստանի ձկնարդյունաբերական ոլորտում։ 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը պաշտոնապես ստացել է Եվրոպական Միության երկրներ բարձրորակ ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքի (խավիար և ձկնկիթ) արտահանման իրավունք:

Այս հնարավորությունը սահմանվել է նորընդունված Եվրոպական հանձնաժողովի իրականացման կանոնակարգի (ԵՄ) 2025/354-ի համաձայն: Արտահանման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ՀՀ տնտեսավարողների գրանցումը ԵՄ «TRACES» համակարգում:

«Չնայած Հայաստանը չունի ելք դեպի ծով, այդուհանդերձ ձկնաբուծության ոլորտը բավականին զարգացած է, և այն խստորեն վերահսկվում է Սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից։ Վերջինիս հետևողական ջանքերի շնորհիվ, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդի անվտանգության գլխավոր տնօրինության (SANTE) գործընկերների աջակցությամբ է, որ թույլտվության տրամադրման ուղղությամբ մի քանի տարի ընթացքող տեխնիկական գործընթացը հաջողությամբ ավարտվեց։ Այս կարևոր իրադարձությունը նշանակալի քայլ է Հայաստանի տնտեսական բազմազանեցման ուղղությամբ, որը նոր հնարավորություններ կստեղծի աճի և համաշխարհային համագործակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները