Հայաստանի տնտեսական աճը հոկտեմբերին դանդաղել է

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսական աճը հոկտեմբերին դանդաղել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տնտեսական ակտիվության 14,5% աճ:

Միևնույն ժամանակ՝ 2022թ. սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին գրանցվել է 2% անկում: Չնայած դրան, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճը 17,5% է:

- Advertisement -
Հայաստանի տնտեսական աճը հոկտեմբերին դանդաղել է

Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,9%-ով և կազմել 2 128 547,1 մլն դրամ: Շինարարության ոլորտը նույնպես աճ է գրանցել. հոկտեմբերի ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 15,1%-ով, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 6,2%-ով:

Նախորդ ամսվա համեմատ նվազել է ներքին առևտրաշրջանառությունը՝ 1,9%-ով, թեև նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճը 23,1% է: Աճել է ծառայությունների ոլորտի ցուցանիշը՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ՝ 27,9%-ով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները