2,6 տրլն դրամ և 7% աճի սպասում. Ընդունվեց ՀՀ 2023թ. բյուջեի նախագիծը

Վերջին լուրերը
2,6 տրլն դրամ և 7% աճի սպասում. Ընդունվեց ՀՀ 2023թ. բյուջեի նախագիծը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Խորհրդարանը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքին նախագծին: Այն ընդունվել է դեկտեմբերի 8-ին՝ քվեարկությամբ ստանալով 66 կողմ, 28 դեմ ձայներ

2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ:

- Advertisement -
2,6 տրլն դրամ և 7% աճի սպասում. Ընդունվեց ՀՀ 2023թ. բյուջեի նախագիծը

2022թ. համեմատ՝ բյուջեի ծախսային մասը աճել է 403 մլրդ դրամով՝ մոտ 18%-ով, իսկ եկամտային մասը՝ 356 մլրդ դրամով:

Պետբյուջեի նախագծի հիմքում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը:

Նախատեսվում է, որ կառավարության պարտքը դրամային արտահայտությամբ 2023 թվականի ավարտին կկազմի 4 տրլն 645 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.8 տոկոսը: Այս ցուցանիշի հաշվարկի հիմքում ընկած է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 436 փոխարժեքը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները