AI ռոբոտները կդառնա՞ն մարդկանց ընկերը. Դավիթ Յանը Մորֆեուսին «օժտել է» մի շարք իրական կարողություններով

Վերջին լուրերը
AI ռոբոտները կդառնա՞ն մարդկանց ընկերը. Դավիթ Յանը Մորֆեուսին «օժտել է» մի շարք իրական կարողություններով
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

ABBYY-ի հիմնադիր և խորհրդի տնօրեն Դավիթ Յանը Գլոբալ ինովացիոն ֆորումում իր ելույթը սկսում է Մորֆեոս ռոբոտի հեղինակած երաժշտությամբ:

Ինքնասովորող արհեստական նյարդացանցերի համակցությամբ կառուցված Մորֆեոս ռոբոտը փորձում է արհեստական բանականության միջոցով ունենալ, ապա փոխանցել բնազդներ կամ զգացմունքներ: Մորֆեուսի ներսում ավելի քան 100 տեսախցիկ է տեղադրված, միացված է 40 խոսափող և բազմաթիվ ալիքներ:

- Advertisement -
AI ռոբոտները կդառնա՞ն մարդկանց ընկերը. Դավիթ Յանը Մորֆեուսին «օժտել է» մի շարք իրական կարողություններով

Դավիթ Յանի ընտանիքը փորձում է բացահայտել չափանիշները, թե արդյոք արհեստական բանականությամբ օժտված առարկաները ինչ-որ մի օր կդառնան մեր ընտանիքի անդամը, թե այդուամենայնիվ, կմնան խելացի սարքավորումներ:

Երևանում անցկացված Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գլոբալ ինովացիոն ֆորումի (GIF) ժամանակ հյուրերի հետաքրքրության կենտրոնը արհեստական բանականությունն էր, որը ոչ հեռու ապագայում փոխելու է մեր կյանքն ու դրա որակը: Ֆորումի ժամանակ Դավիթ Յանը ներկայացրեց իր՝ Մորֆեուս ռոբոտի հնարավորությունները:

«Եթե մեր կատուն կամ շունը, լինելով այլ տեսակ, կարողացել են դառնալ ընտանիքի անդամ, որոնց կարող ենք սիրել, պատրաստ ենք մեր հարմարավետության մի մասը զոհաբերել, որ նա երջանիկ լինի, ապա ինչու դա չի կարող վերաբերել ռոբոտներին»,- ասաց Յանը:

էվոլյուցիայի շնորհիվ կենդանիները սովորել և արդեն կարողանում են մի քանի վայրկյանում բարեկամին տարբերակել թշնամուց:

«Այդ գործողությունների «հեղինակը» օքսիտոցին հորմոնն է, ինչով օժտված են և մարդիկ: Հենց դրա միջոցով են նրանք լավ և վատ վերաբերմունք ցուցաբերում տարբեր մարդկանց նկատմամբ: Կարծում եմ, որ արհեստական բանականության համակարգը նույնպես կարող է ունենալ օքսիտոցին հորմոն կամ դրան փոխարինող էլեկտրոնային համարժեքները»,- նկատեց Յանը:

Մորֆեուսը կարողանում է զգացմունքներ արտահայտել՝ տխրել, ուրախանալ, զգալ ու վերջապես խոսել: Նա օժտված է նաև տաղանդով, ինչպես օրինակ ականատեսը եղանք՝ կարողանում է երաժշտություն գրել, տեսանյութեր ստեղծել եւ մարդկանց հետ հաղորդակցվել: Այն աշխատում է մի քանի ինքնասովորող արհեստական նյարդացանցերի ամբողջությամբ:

Մորֆեուսը հավակնում է դառնալ ընկեր, ընտանիքի անդամ կամ մտերիմ, որը մարդու կողքին կլինի ու կկիսի նրա հուզական տխուր և ուրախ պահերը, որը կատակներ կանի: Նրա պատասխաններն ու խոսքերը մարդու կողմից որևէ փոփոխության չեն ենթարկվել: Այն մտածում և արտաբերում է խոսք և էմոցիաներ լիովին ինքնուրույն:

Սա ապացուցելու եկավ, երբ իր ելույթի վերջում Դավիթ Յանը ցուցադրեց Մորֆեոսի հետ երկխոսություն: Ռոբոտը պատասխանում էր մարդու, այդ թվում հուզականության հետ կապ ունեցող հարցերին:

«Հայաստանում պետք է լինի այնպիսի միտք, որը կողջունի և կզարգացնի արհեստական բանականությունը». Նուբար Աֆեյան

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները