ArchiWise AI-ը մեկնարկում է անշարժ գույքի որոշումների կայացման իր պլատֆորմը CBRE Գլենդելում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

ArchiWise AI-ը ներկայացրել է իր անշարժ գույքի որոշումների կայացման պլատֆորմը CBRE-ի գլխավոր գրասենյակում (Գլենդել) կայացած ոլորտային պանելային քննարկման ժամանակ։ Միջոցառումը համախմբել էր կառուցապատողների, բրոքերների, պլանավորման մասնագետների և պետական կառավարման ծառայողների՝ քննարկելու, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում անշարժ գույքի ոլորտում որոշումների կայացման վաղ փուլերը։

Պանելային քննարկումը, որին մասնակցում էին Գլենդելի քաղաքային խորհրդի

անդամները և CBRE-ի փոխնախագահները, կենտրոնացած էր ոլորտի աճող

մարտահրավերներից մեկի վրա. նախագծի ռիսկերի և խուսափելի ծախսերի մեծ մասն

առաջանում է այն փուլում, երբ թիմերը դեռ որոշում են, թե որ հողամասերն ընտրել, և որ

արդյունքներն են իրատեսորեն իրագործելի: Անշարժ գույքի զարգացման ոլորտում վաղ

փուլի ուսումնասիրությունների ստանդարտացումը գնալով ավելի է բարդանում՝

պայմանավորված հատուկ սահմանափակումներով և թույլտվությունների ստացման

բարդ ուղիներով` հատկապես ԱՄՆ-ում։ Սա հաճախ ստիպում է թիմերին հիմնվել

մասնատված հետազոտությունների և ոչ հավաստի ենթադրությունների վրա:

ArchiWise AI-ը մեկնարկում է անշարժ գույքի որոշումների կայացման իր պլատֆորմը CBRE Գլենդելում

ArchiWise AI. Անշարժ գույքի վաղ ներդրումային ռիսկերի զրոյացում և եկամտաբերության կանխատեսում

ArchiWise AI-ը լրացնում է այս բացը՝ հողամասերի ընտրությունը և ռիսկերի

վելուծությունը ընդգրկելով արհեստական բանականությամբ աշխատող իր մեկ

միասնական պլատֆորմում: Պլատֆորմը աննախադեպ արագությամբ թույլ է տալիս

օգտատերերին պարզել.

● Արդյո՞ք հողամասը ենթակա է կառուցապատման — Անշարժ գույքի

գոտիավորման կանոնների, պետական որոշումների և օրինագծերի

վերլուծություն՝ յուրաքանչյուր հողակտորի համար,

● Ի՞նչն է թույլատրված օրենքով և ի՞նչն է իրատեսորեն հնարավոր

իրագործել — Անշարժ գույքի շրջակայքի և տեղագրության մանրամասն

ուսումնասիրություն, նախնական իրագործելիության վերլուծություն և

համեմատություն հաստատված նախադեպերի հետ,

● Որո՞նք են զարգացման ամենակենսունակ և շահութաբեր ուղիները

Նախնական ճարտարապետական ծավալների իրագործելիության

ուսումնասիրություն, ներառյալ՝ կառուցապատման հնարավոր ծավալների,

միավորների քանակի, դասավորվածության հաշվարկ և եռաչափ վիզուալիզացիա:

ArchiWise AI-ի գործիքները

ArchiWise AI-ը Արհեստական Բանականությամբ աշխատող AI Agent պլատֆորմ

է, որն անշարժ գույքի նախնական կառուցապատման ամիսներ տևող գործընթացը

օպտիմալացնում է` հասցնելով րոպեների: Այն նախագծված է խորապես վերլուծելու

անշարժ գույքի տեղադիրքի տեսանկյունից ամենազգայուն որոշումները՝ նախքան

գույքի ձեռքբերումը և դիզայնը:

Այն մեկ միասնական որոշումների հարթակում սինթեզում է.

● Հողամասերի խորքային վերլուծություն (Site screening)

● Տարածքային վերլուծություն (Area intelligence)

● Գոտիավորման իրավունքների ամբողջական պատկեր

● Իրագործելիության և եկամտաբերության սցենարներ

● Թույլտվությունների ստացման հավանականություն

Այս միասնական համակարգի շնորհիվ ներդրողներն ու կառուցապատողները կարող են

բացահայտել հողատարածքի թաքնված շահույթի պոտենցիալը, վաղ փուլում շրջանցել ճակատագրական խոչընդոտները և վստահորեն առաջնորդվել զարգացման ամենակենսունակ ուղիով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները