Արծաթը շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի երկրորդ խոշորագույն ակտիվը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Արծաթի շուկայական կապիտալիզացիան հասել է 4,76 տրիլիոն դոլարի ու շրջանցել ամերիկյան տեխնոլոգիական հսկա Nvidia ընկերության ցուցանիշը։ Ըստ Companiesmarketcap պորտալի հրապարակած տվյալների՝ թանկարժեք մետաղն այսպիսով դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն ակտիվը։ Այս փոփոխությունն արտացոլում է թանկարժեք մետաղների շուկայում նկատվող զգալի ակտիվությունը և ներդրողների վերաբաշխումները տարբեր ֆինանսական գործիքների միջև։

Ակտիվների համաշխարհային վարկանիշում բացարձակ առաջատարը շարունակում է մնալ ոսկին, որի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 32,1 տրիլիոն դոլար։ Արծաթին հաջորդող Nvidia-ն այժմ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ 4,499 տրիլիոն դոլար ցուցանիշով։ Աշխարհի ամենաարժեքավոր ակտիվների հնգյակը եզրափակում են Google-ը կառավարող Alphabet ընկերությունը (3,973 տրիլիոն դոլար) և Apple-ը (3,832 տրիլիոն դոլար)։

Արծաթի կապիտալիզացիան հաշվարկվում է՝ հիմնվելով մետաղի ընթացիկ գնի և արդյունահանման ծավալների վրա, որը կազմում է մոտ 1,75 միլիոն տոննա։ Մասնագետները շեշտում են, որ այս հաշվարկները մնում են մոտավոր, քանի որ արծաթի զգալի մասը տարիների ընթացքում սպառվել կամ ոչնչացվել է արդյունաբերական օգտագործման հետևանքով։ Այդուհանդերձ, ներկայիս ցուցանիշները փաստում են արծաթի՝ որպես կայուն ֆինանսական ակտիվի դիրքերի ամրապնդման մասին համաշխարհային շուկայում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները