ArCa-ն ապրիլի 15-ից դադարեցնում է arca.am հավելվածի գործառնությունները

Վերջին լուրերը
ArCa-ն ապրիլի 15-ից դադարեցնում է arca.am հավելվածի գործառնությունները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ծանուցում է arca.am հավելվածով գործառնությունների դադարեցման մասին։

«Հավելվածը մուտք գործեց շուկա 2019 սկզբին՝ որպես մինչ այդ գործող «Վիրտուալ քարտերով» վճարումների համակարգի զարգացման հաջորդ փուլ, և այն ժամանակ շուկայի կողմից սպասված և պահանջված լուծում էր, որն ապահովում էր շուկայում նոր կիրառական փորձառություն և  ծառայությունների մի շրջանակ, որն այդ պահին քիչ թվով մասնակիցներին էր հասանելի։

- Advertisement -
ArCa-ն ապրիլի 15-ից դադարեցնում է arca.am հավելվածի գործառնությունները

Ըստ էության, arca.am հավելվածը դարձավ նախատիպ և խթան՝ բանկերի կողմից սեփական հավելվածների մշակման և զարգացման համար, և դրանով իսկ մենք կարող ենք հաջողված համարել մեր առաքելությունը։

Այս պահին շուկայում առկա են բազմաթիվ լուծումներ, որոնք ծածկում են, որոշ առումներով նույնիսկ գերազանցում են ծառայությունների շրջանակը, որն առկա է մեր հավելվածում։

Արմենիան Քարդ ընկերությունը, հանդիսանալով ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր, ինչպես նաև միասնական պրոցեսինգային կենտրոն հայաստանյան բանկերի մեծ մասի համար, կենտրոնանալու է իր ծառայությունների անմիջական շահառու հանդիսացող ֆինանսական կազմակերպություններին տեխնոլոգիական լուծումներ մատուցելու վրա։

Ըստ այդմ, տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 15-ից կդադարեցվեն arca.am հավելվածով  գործառնությունները։

Մինչ այդ, անհրաժեշտության դեպքում, կարող եք պահպանել Ձեր վճարումների տվյալները, արտահանելով դրանք arca.am կաբինետի WEB տարբերակի համապատասխան բաժիններից, ինչպես նաև դուրս գրել պարբերական վճարների / փոխանցումների, շահառուների տվյալները՝ այլ հարթակներում դրանք հետագայում գրանցելու նպատակով։

Մենք ունենք ապագայի մեծ պլաններ, շուտով ներկայացնելու ենք նոր, ժամանակակից պրոդուկտներ մեր գործընկեր բանկերի համար՝ շարունակելով զարգացնել վճարումների և փոխանցումների ոլորտը Հայաստանում։ Մենք ձեր հետ կլինենք միշտ, երբ դուք քարտով, հեռախոսով, սմարտ ժամացույցով և այլ միջոցներով ֆիզիկական կամ վիրտուալ միջավայրում կկատարեք վճարում կամ փոխանցում» — նշվում է տարածված հայտարարությունում։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ֆինանսաբանկային ամենահետաքրքիր նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները