2023թ. արդյունքներով աշխարհում բջջային հեռախոսների ամենամեծ մատակարարն է, հայտնի է դառնում IDC ընկերության զեկույցից:
Apple-ը շրջանցել է Samsung-ին, որը շուկայի առաջատարն էր 13 տարի՝ 2010 թվականից: 2023թ. Apple-ը արտադրել է 234,5 մլն սարք, մինչդեռ Samsung-ը՝ 226,6 մլն: Լավագույն հնգյակում են նաև Xiaomi-ն (145,9 մլն), Oppo-ն (103,1 մլն) և Transsion-ը (94,9 մլն):
IDC Worldwide Tracker-ի հետազոտությունների ղեկավար Նաբիլա Պոպալը նշել է, որ լավագույն եռյակում միայն Apple-ն է, որ մշտապես կայուն աճ է գրանցում: Փորձագետը դա կապում է պրեմիում դասի սարքավորումների նկատմամբ պահանջարկի աճով: Ներկայում, iPhone է օգտագործում հեռախոս ունեցողների մոտավորապես 20%-ը:
Կարդացե՛ք նաև
- Աշխարհի առաջին տրիլիոնատերը կարող է հայտնվել առաջիկա 10 տարում
- Tesla-ն տարվա ամենավատ սկիզբն է գրանցել պատմության մեջ՝ կորցնելով մոտ 100 մլրդ դոլար
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: