Tesla-ն տարվա ամենավատ սկիզբն է գրանցել պատմության մեջ՝ կորցնելով մոտ 100 մլրդ դոլար

Վերջին լուրերը
Tesla-ն տարվա ամենավատ սկիզբն է գրանցել պատմության մեջ՝ կորցնելով մոտ 100 մլրդ դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի բաժնետոմսերի գինը 2023-ին ավելի քան կրկնապատկվել էր։ Այնուամենայնիվ, 2024 թվականն ընկերությունը սկսել է այլ նոտայով. ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Իլոն Մասկի ձեռնարկության շուկայական արժեքը նվազել է ավելի քան 94 միլիարդ դոլարով, ինչը Tesla-ի վատագույն ցուցանիշն է 2010 թվականից ի վեր: Այս միտումը պայմանավորված է Չինաստանի կողմից աճող մրցակցության և էլեկտրական մեքենաների պահանջարկի նվազմամբ, հատկապես ԱՄՆ-ում, գրում է Bloomberg-ը։

Տոկոսային արտահայտությամբ Tesla-ի կապիտալիզացիայի 12% անկումը նրա վատագույն արդյունքն է 2016 թվականից ի վեր, երբ ընկերության բաժնետոմսերը տարվա առաջին ինը առևտրային օրերին 14% անկում էին ապրել:

- Advertisement -
Tesla-ն տարվա ամենավատ սկիզբն է գրանցել պատմության մեջ՝ կորցնելով մոտ 100 մլրդ դոլար

Միևնույն ժամանակ նշվում է, որ տեսանելի ապագայում էլեկտրական մեքենաների արտադրողի համար բեկումնային պահի շանսերն այնքան էլ մեծ չեն: Պահանջարկը մեծացնելու նպատակով Tesla-ն ագրեսիվ կերպով նվազեցնում է իր մեքենաների գները՝ սկսած 2023 թվականի սկզբից։ Այնուամենայնիվ, արդյունքը եղել է ընկերության երբեմնի հսկայական եկամուտների անկումը: Tesla-ի համախառն մարժանն անցյալ տարվա երրորդ եռամսյակում նվազել է մինչև 16,3%՝ նախորդ տարվա 27,9%-ից: Եվ ճնշումը միայն աճում է, քանի որ աշխատուժի ծախսերը աճում են, և Tesla-ն ստիպված է բարձրացնել աշխատավարձերը ԱՄՆ-ի իր գործարանների աշխատակիցների համար:

Բնականաբար, Tesla-ի կապիտալիզացիայի անկումն ազդել է նաև Իլոն Մասկի կարողության վրա: Աշխարհի ամենահարուստ մարդու կարողությունը, ով 2020 թվականին մոլորակի վրա ամենաշատ գումարն է վաստակել, նվազել է 23 մլրդ դոլարով՝ հասնելով 206 մլրդ դոլարի՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի:

Tesla-ն տարվա ամենավատ սկիզբն է գրանցել պատմության մեջ՝ կորցնելով մոտ 100 մլրդ դոլար

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները