Հունվարի 3-ին Երևանի ժամանակով ժամը 22:30-ին Apple ընկերության կապիտալիզացիան հասել է $3,16 տրլնի, իսկ բաժնետոմսերի արժեքը մեկ բաժնետոմսի դիմաց աճել է մինչև $182,86։
Nasdaq-ի տվյալներով՝ ընկերության կապիտալիզացիան դեկտեմբերի 9-ին արդեն գերազանցել է այս ցուցանիշը, սակայն այն ժամանակ ոչ ոք չի հաստատել տվյալները։
Apple-ի աճը վերագրվում է iPhone-ի ակտիվ վաճառքին, գրում է The Verge-ը։ Սակայն, դատելով զեկույցներից, ընկերությունը ռեկորդային ցուցանիշների է հասել այլ արտադրատեսակներում ևս, այդ թվում՝ Mac-երի վաճառքում:
«Ես երբեք չեմ մտածել, որ կտեսնեմ 3 տրիլիոն դոլար կապիտալիզացիա: Սա ցույց է տալիս Apple-ի հեռանկարները առաջիկա հինգից տասը տարիների համար», – ասել է MainStay Winslow Large Cap Growth Fund-ի համամենեջեր Պատրիկ Բարթոնը, ում պատկանում է Apple-ի բաժնետոմսերից մոտ 2,75 միլիոնը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։