Apple-ի շուկայական կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Վերջին լուրերը
Apple-ի շուկայական կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրիլիոն դոլարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. հունվարից հետո առաջին անգամ Apple ընկերության կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Հունիսի 30-ը Apple-ը փակել է մեկ բաժնետոմսի դիմաց 194,3 ԱՄՆ դոլար արժեքով, հայտնի է դառնում Nasdaq շուկայի տվյալներից: Սա ընկերության պատմության մեջ բաժնետոմսերի երբևէ գրանցված ամենաբարձր արժեքն է:

- Advertisement -
Apple-ի շուկայական կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Ըստ CNBC-ի վերլուծաբանների՝ ներդրողները Apple ընկերությանը նայում են որպես «լույսի շողի»՝ ոլորտի համար ծանր ժամանակաշրջանում, չնայած այն բանին, որ ընկերության հասույթը 2023թ. երկրորդ եռամսյակում 3%-ով նվազել է ու կազմել 94,84 մլրդ դոլար: Ներդրողները կարծում են, որ Apple-ի ապրանքներն ու ծառայությունները հետագայում շարունակելու են մեծ պահանջարկ ունենալ:

Wedbush վերլուծական ընկերությունը ևս կանխատեսում է Apple-ի բաժնետոմսերի գնի հետագա աճ: Ըստ նրանց՝ ընկերության արդարացի արժեքն այս պահին մոտ 3,5 տրիլիոն դոլար է, իսկ մինչև 2025թ. Apple-ի կապիտալիզացիան կգերազանցի 4 տրիլիոն դոլարը:

Բաց մի թողե՛ք ներդրումների վերաբերյալ How2B-ի պոդքաստը:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները