Apple-ը կտրուկ կրճատել է Vision Pro-ի արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով

Վերջին լուրերը
Apple-ը կտրուկ կրճատել է Vision Pro-ի արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը նվազեցրել է Vision Pro ականջակալների 2024 թվականի վաճառքի պլանը՝ 700-800 հազար սարքից հասցնելով 400-450 հազարի, այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով TF International Securities-ի հայտնի ինսայդեր և վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի հայտարարությունը։

Այսպիսով, սպասումները նվազել են 50%-ով։ Մյուս կողմից, ակնկալվում է, որ Vision Pro-ն առաջիկա ամիսներին դուրս կգա համաշխարհային շուկաներ, սակայն ակնկալվող մատակարարումների կրճատումը տեղի է ունեցել մինչ այդ շուկաներ մուտք գործելը, ինչը այնքան էլ լավ չէ։ Կուոն կարծում է, որ սարքերի արտադրության կրճատումը ցույց է տալիս դրանց թույլ պահանջարկը Միացյալ Նահանգներում: Ստեղծված իրավիճակի պատճառով Apple-ը ստիպված կլինի վերանայել այլ երկրներ նոր ապրանքների մատակարարումների ծավալը։

- Advertisement -
Apple-ը կտրուկ կրճատել է Vision Pro-ի արտադրությունը ցածր պահանջարկի պատճառով

Ըստ վերջին տեղեկությունների՝ տեխնոլոգիական հսկան իջեցրել է Vision Pro-ի մատակարարումների իր կանխատեսումները մինչև տարեվերջ։

Ըստ ինսայդերի՝ Apple-ն ակնկալում է, որ Vision Pro-ի մատակարարումները կնվազեն նաև 2025 թվականին՝ 2024-ի համեմատ: Այս առումով ընկերությունն արդեն ճշգրտում է դրանց թողարկման ճանապարհային քարտեզը: Կուոն չի հավատում, որ 2025 թվականին նոր Vision Pro մոդել կլինի: Նրա խոսքով՝ երկրորդ սերնդի Vision Pro սարքը պետք է սպասել 2027 թվականից ոչ շուտ։

Apple Vision Pro-ն վաճառքի է հանվել 2024 թվականի փետրվարին՝ 3,5 հազար դոլարով։ Ներկայումս նոր արտադրանքը վաճառվում է միայն ԱՄՆ-ում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները