Apple-ը հնարավոր է շատ լուրջ խնդիրներ ունենա ԵՄ թվային կանոնների խախտման պատճառով

Վերջին լուրերը
Apple-ը հնարավոր է շատ լուրջ խնդիրներ ունենա ԵՄ թվային կանոնների խախտման պատճառով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մրցակցության հարցերով եվրոպական հանձնակատար Մարգրետ Վեստագերը հայտնել է, որ Apple-ը «շատ լուրջ» խնդիրներ ունի՝ համապատասխանելու ԵՄ-ի համընդհանուր կանոններին, որոնք ուղղված են խոշոր տեխնոլոգիական ընկերություններին զսպելուն, գրում է CNBC-ին։

Պաշտոնյան այսպես է մեկնաբանել այն լուրերին, թե եվրոպական կարգավորող մարմինները պատրաստում են Apple-ին պատասխանատվության ենթարկել Թվային շուկաների մասին օրենքը (DMA) չկատարելու համար:

- Advertisement -
Apple-ը հնարավոր է շատ լուրջ խնդիրներ ունենա ԵՄ թվային կանոնների խախտման պատճառով

Հիշեցնենք, որ մարտին Եվրահանձնաժողովը նախաձեռնեց Apple-ի, Alphabet-ի և Meta-ի աուդիտ՝ պարզելու դրանց համապատասխանությունը DMA-ի պահանջներին: Աուդիտը ցույց է տվել, որ Apple-ն իսկապես որոշակի խնդիրներ ունի, մասնավորապես, ընկերությունը թույլ չի տալիս հավելվածներ ստեղծողներին App Store-ից դուրս՝ ավելի ցածր գներով, թվային ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունների մասին հաղորդել կամ բաժանորդագրություններ ստանալ՝ առանց Apple-ին վճարելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելը պատրաստվում է Apple-ին տուգանել DMA-ի համաձայն՝ աուդիտի արդյունքների հիման վրա։ Մեղադրանքները կլինեն նախնական, և Apple-ը հնարավորություն կունենա միջոցներ ձեռնարկել կարգավորող մարմինների մտահոգությունները վերացնելու համար:

Եթե ​​պարզվի, որ ընկերությունը խախտել է DMA-ի պահանջները, այն կարող է ենթարկվել տուգանքի՝ իր ընդհանուր համաշխարհային շրջանառության մինչև 10%-ի չափով:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները