Apple-ն Alibaba-ի չինական AI-ը կինտեգրի iPhone-ների մեջ

Վերջին լուրերը
Apple-ն Alibaba-ի չինական AI-ը կինտեգրի iPhone-ների մեջ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple-ը ինտեգրելու է Alibaba-ի AI տեխնոլոգիան չինական շուկայի համար նախատեսված iPhone-ների մեջ: Այս մասին հայտարարել է Alibaba-ի նախագահ Ջո Ցայը Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում, հայտնում է CNBC-ն։

«Apple-ը խոսել է մի շարք ընկերությունների հետ Չինաստանում, և ի վերջո նրանք որոշեցել են բիզնես անել մեզ հետ: Նրանք ցանկանում են օգտագործել մեր արհեստական ​​ինտելեկտը»,- ընդգծել է Ցայը։

Նման համագործակցությունը չինական իշխանությունների պարտադիր պայմանն է տարածաշրջանում AI-ի գործարկման համար, առանց որի չինական շուկայում Apple Intelligence արհեստական ​​ինտելեկտի համակարգը չէր ներդրվի iPhone-ի վրա, պարզաբանում է CNBC-ն։

Alibaba-ն կարող է իդեալական գործընկեր լինել Apple-ի համար՝ Չինաստանի բնակիչների վերաբերյալ իր լայնածավալ տվյալների շնորհիվ, գրում է The Information-ը։ Համագործակցությունը թույլ կտա Apple-ին անհատականացնել իր առաջարկները և փակել տեղական շուկայում առկա բացը:

Հրատարակությունը նշել է, որ 2024 թվականին Apple-ն ընտրել է Baidu-ին որպես հիմնական գործընկեր, սակայն հետագայում համագործակցությունը դադարեցվել է, քանի որ ընկերության հաջողությունը արհեստական ​​ինտելեկտի մոդելների մշակման հարցում չի համապատասխանում ամերիկյան ընկերության չափանիշներին։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները