Apple-ը թույլատրել է App Store-ում գնահատել և վերանայել իր ծրագրերը։ Օգտատերերը փչացրել են ընկերության վարկանիշը։

Վերջին լուրերը
Apple-ը թույլատրել է App Store-ում գնահատել և վերանայել իր ծրագրերը։ Օգտատերերը փչացրել են ընկերության վարկանիշը։
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

iOS 15-ի թողարկումից հետո Apple-ը App Store-ը գնահատելու նոր հնարավորություն է ավելացրել։ Օգտատերերը բարձրաձայնել են իրենց դժգոհությունները՝ մեկնաբանություն թողնելով և տալով ցածր գնահատական։ Այդ մասին հայտնում է The Verge-ը։

Apple-ի ծրագրերի մեկնաբանությունները այդքան էլ քիչ չեն, սակայն գնահատականները հիմնականում ցածր են։ Օրինակ՝ Apple Podcasts հավելվածի վարկանիշը 160 գնահատականի արդյունքում 2 աստղի է հասնում 5-ից, Apple News-ը 2,3 աստղի՝ 141 մեկնաբանությունից, Calendar-ը՝ 2,9` 63 մեկնաբանությունից, Apple Maps-ը և Apple Music-ը 3-ի են հասնում 160 և 300 մեկնաբանությունից համապատասխանաբար։    

- Advertisement -
Apple-ը թույլատրել է App Store-ում գնահատել և վերանայել իր ծրագրերը։ Օգտատերերը փչացրել են ընկերության վարկանիշը։

Օգտատերերը հիմնականում դժգոհել են տեխնիկական խնդիրներից, որոնց բախվել են ծրագրերի օգտագործման ընթացքում։

Բարձր վարկանիշ ունեցող ծրագրերի շարքում կարող եք գտնել Voice Memos-ը՝ վարկանիշում չորս աստղ: Այնուամենայնիվ, Apple-ի ոչ մի ծրագիր չի հասել հինգ աստղի:

Օգտատերերը կարող են գնահատել Apple-ի ցանկացած ծրագիր, որը կարող է ջնջվել և նորից բեռնվել App Store-ի միջոցով։ Համակարգի հիմնական ծրագրերը՝ «Հեռախոսը» կամ «Հաղորդագրությունները» գնահատել չեն կարող: 

Apple ընկերությունն ինքը դեռ չի մեկնաբանել իր արտադրանքի մեկնաբանություններն ու գնահատականները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները