Հայտնի տեխնոլոգիական ձեռներեց և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, ով խորապես հետաքրքրված և տարված է ապագայով, եկել է այն եզրակացությանը, որ շուտով պահանջված կլինեն երեք մասնագիտություն:
Նա հաճախ աշխատում է գյուտարարների և արդյունաբերության ոլորտի հեղափոխականների հետ, կարդում է գրքեր մարդկության ապագայի մասին և ֆինանսավորում է համայնքները առաջ մղող նախագծեր:
Ըստ նրա, ժամանակակից աշխարհում առաջին պլան են մղվում գիտությունը, ճարտարագիտությունը և տնտեսագիտությունը:
Գեյթսը կարծում է, որ պարտադիր չի լինել ծրագրավորման կամ պարբերական աղյուսակի մասնագետ, բայց մտածել ինչպես գիտնականը, ճարտարագետը և տնտեսագետը՝ անխտիր կօգնի ապագայում:
«Պարտադիր չէ, որ դուք կարողանաք կոդ գրել, բայց պետք է հասկանաք՝ ինչ կարող են անել ինժեներները, և ինչ չեն կարող: Նրանք, ամենայն հավանականությամբ, հեղափոխելու են ձեր ոլորտը»,-նշում է Գեյթսը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։