Արհեստական բանականությամբ զբաղվող ամերիկյան Anthropic ընկերությունը ներգրավել է $30 մլրդ ներդրում՝ ընկերության գնահատումը հասցնելով $380 մլրդ-ի։ Համեմատության համար՝ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025-ի սեպտեմբերին, ընկերությունը հավաքել էր $13 մլրդ՝ $183 մլրդ գնահատմամբ։
Ըստ Bloomberg-ի, ռաունդի առաջատար ներդրողները եղել են Coatue-ն և GIC պետական ներդրումային հիմնադրամը։ Ռաունդին մասնակցել են նաև D. E. Shaw Ventures, Dragoneer, Founders Fund, Iconiq և MGX ընկերությունները։
Բացի այդ, 2025 թվականի նոյեմբերին Microsoft-ը և Nvidia-ն պարտավորվել էին ներդնել մինչև $15 մլրդ, և այդ գումարները նույնպես ներառվել են ընթացիկ ռաունդում։
Ընկերության հաղորդմամբ՝ ներգրավված միջոցները կուղղվեն «առաջադեմ հետազոտություններին, նոր պրոդուկտների մշակմանը և ենթակառուցվածքների ընդլայնմանը»։
Anthropic-ը հիմնադրվել է 2021 թվականին՝ OpenAI-ի նախկին աշխատակիցների կողմից։ Վերջին տարիներին ընկերությունը դարձել է գեներատիվ AI շուկայի առանցքային խաղացողներից մեկը։
2026 թվականի փետրվարի սկզբին ընկերությունը ներկայացրել է իր նորագույն մոդելը՝ Claude Opus 4.6-ը։ Նախկինում ներկայացված մոդելների շարքում են նաև Claude Sonnet 4.5-ը և Claude Haiku 4.5-ը։












