Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2026թ. ապրիլի տվյալները

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX-ը) հրապարակել է 2026 թվականի ապրիլի ամփոփ տվյալները։ Պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 120.6 մլրդ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացված 62 գործարքների ծավալը գերազանցել է 22.4 մլրդ դրամը։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 195% աճ նախորդ տարվա համեմատ՝ հասնելով ավելի քան 23.5 մլրդ դրամի։ Շուկայում շրջանառվող 204 կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է ընդհանուր 1732 գործարք։ Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալն աճել է 287%-ով և կազմել շուրջ 591.5 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան գերազանցել է 470 մլրդ դրամը։

Ռեպո գործարքների շուկայում նույնպես աճ է արձանագրվել. 200 գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 18.1 մլրդ դրամ (աճը՝ 221%)։ Արտարժույթի շուկայում կայացել է ԱՄՆ դոլարի փոխանակման 5 գործարք՝ շուրջ 364 մլն դրամ ծավալով, իսկ փոխարժեքը ձևավորվել է 370.75-ից 376.5 դրամի միջակայքում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները