Հայաստանում դիտարկվում է հիմնել Netcracker Technology-ի հետազոտության և զարգացման կենտրոն: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 21-ին ընդունել է BostonGene և Netcracker Technology ընկերությունների նախագահ Էնդրյու Ֆայնբերգին, որի մասին տեղեկանում ենք gov.am-ից:
BostonGene ընկերության նպատակն է նոր և անհատականացված բուժման մեթոդով քաղցկեղ ունեցող մարդկանց համար ապահովել դրական արդյունք: Ընկերությունը 2022թ-ի ապրիլից արդեն իսկ ներկայացված է Հայաստանում՝ ավելի քան 200 աշխատակիցներով:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է ընկերությունների ընդլայնման հեռանկարներն ու քննարկվել այդ ուղղությամբ Կառավարության հետ գործակցության հնարավորությունները։ Անդրադարձել են նաև Netcracker Technology ընկերության կենտրոնը Հայաստանում հիմնելու հարցում ՀՀ կառավարության հետ գործակցության հեռանկարներին։
Այս հանդիպման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հունիսի ութին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների մոտ երկու տասնյակ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։