Մեկնարկել է «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ը. ցուցահանդեսի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով

Վերջին լուրերը
Մեկնարկել է «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ը. ցուցահանդեսի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մերիդիան Էքսպո Կենտրոնում  մեկնարկել է տարվա ամենանշանակալի իրադարձություններից մեկը՝ «ԴիջիԹեք Էքսպո 2024»-ը: Այս տարի այն առանձնանում է  նաև ֆինանսական ոլորտի ընկերությունների ակտիվ մասնակցությամբ և ներդրումային առաջարկների բազմազանությամբ:

Ցուցահանդեսի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով: Այն միակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։

Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների ղեկավարի խոսքով՝ հայաստանյան շուկայում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում էապես աճում է, ինչին նպաստում են նաև առաջարկվող հարմարավետ լուծումները:

Արժեթղթերի շուկայի ընձեռած հնարավորությունները ներկայացվեցին նաև Դիջիինվեստ տաղավարի «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» խորագրով պանելային քննարկման ժամանակ, որի բանախոսներից էր նաև Ամերիաբանկի ներկայացուցիչը:

Ավելին, Ամերիաբանկը Digitec-ում բացահայտում է նաև լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ, և սա անում է 6 փորձությունների միջոցով։ Իսկ բոլոր փուլերը հաջողությամբ անցնելու պարագայում ԴիջիԹեքի այցելուները հնարավորություն ունեն անվճար բացելու բրոքերային հաշիվ և ստանալու իրենց առաջին բաժնետոմսը նվեր։

Մանրամասների դիտեք մեր ռեպորտաժում

                                                                                                    

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները