Amazon ընկերությունը դատական հայց է ներկայացրել ֆեյսբուքյան խմբերի ադմինիստրատորների դեմ, ովքեր համակարգել են ապրանքների մասին կեղծ մեկնաբանություններ թողներին։ Օգտատերերն այդպիսով բարձրացրել են ապրանքների վարկանիշները, գրում է The Wall Street Journal-ը։
Ըստ հայցի՝ խմբերի պատասխանատուները օգտատերերին ուղղորդել են ապրանքների մասին մեկնաբանություններ գրելու, ինչի դիմաց «հանցանքի» մասնակիցները ստացել են անվճար ապրանքներ կամ գումար, ինչը խախտում է առցանց-խանութի կանոնները։
Խմբերից մեկը, որն արդեն հեռացվել է սոցցանցի ունեցել է 43 000 մասնակից
Կեղծ մեկնաբանությունները օգտագործվում են ապրանքի գնման հնարավորությունը մեծացնելու համար։ Ընկերությունը հայտնում է, որ նման մեկնաբանություններ գրվել են տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և Իսպանիա։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։