Unibank Invest-ը մեկնարկում է ԱՆՎՃԱՐ կրթական վեբինարների շարք, ուղղված ավելի վստահ ներդրումների աշխարհ մուտք գործելուն և այնտեղ կշռադատված ու արդյունավետ որոշումներ կայացնելուն:
Վեբինարը նախատեսված է սկսնակ ներդրողների համար, ովքեր ցանկանում են հասկանալ՝ ինչպես աշխատեցնել իրենց խնայողությունները, ովքեր ուզում են ներդրումներ կատարել, բայց չգիտեն՝ որտեղից սկսել, ինչպես նաև՝ ապագա թրեյդերների համար:
Վեբինարի խոսնակ`
Վեբինարի ընթացքում ներդրումների մասին պարզ, հասկանալի և առանց բարդությունների կխոսի խոսնակ Արմեն Առաքելյանը, ով կկիսվի ներդրումների ոլորտում իր գիտելիքներով և փորձով:
Արմեն Առաքելյանը սովորել է Ռուսաստանի նախագահական ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայում (ֆինանսների կառավարում), աշխատել «Открытие Инвестиции» -ում՝ որպես սպասարկման բաժնի ղեկավար (ՌԴ, 2022-2024թթ.), ինչպես նաև Յունիբանկ ԲԲԸ-ում՝ որպես թրեյդինգի բաժնի ղեկավար (ՀՀ, 2024թ-ից.-այժմ):
Ե՞րբ, որտե՞ղ
Վեբինարը տեղի կունենա ապրիլի 29-ին, ժամը 20:00-ին` Zoom հարթակով:
Վեբինարի տևողությունը 1 ժամ է, մասնակցությունն՝ անվճար։
Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։