Align Technology ընկերությունը, որը զբաղվում է օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների և թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ, Երևանում գրասենյակ է բացել։
Ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաները՝ ինովացիոն լուծումներ օգտագործելով: Align Technology-ի ամբողջ ակտիվը կազմում է 19,5 մլրդ դոլար, ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում, հայնում է «Արմենպրես»-ը։
Ընկերությունն իր աշխատակիցների մի մասին Մոսկվայից տեղափոխել է Երևան, սակայն ընկերության նոր գրասենյակում կա 32 թափուր աշխատատեղ։
Align Technology-ի գլխամասային գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում, սակայն ընկերությունը գրասենյակներ ունի նաև Մեքսիկայում, Չինաստանում և Իսրայելում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։