Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբն (AICA) դեկտեմբերի 20-ին կանցկացնի 2025 թվականի իր 27-րդ և վերջին pitching սեսիան։ Հայաստանի Հրեշտակ ներդրողների ակումբը միավորում է շուրջ 50 ներդրողներ, որոնք աջակցում են բարձր ներուժ ունեցող հայկական ստարտափներին՝ տրամադրելով ֆինանսավորում, փորձագիտական աջակցություն և միջազգային կապեր։
Նորարարական և հավակնոտ լուծումներ մշակող ստարտափների համար սա հնարավորություն է ներկայացնելու իրենց գաղափարները ներդրողներին, ձեռք բերելու տեսանելիություն ու ամրապնդելու համագործակցության հնարավորությունները նոր տարվա նախաշեմին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2025 թ. դեկտեմբերի 10: Անհրաժեշտ է լրացնել հայտը։












