Microsoft-ի համահիմնադիրներ Բիլ Գեյթսը կարծում է, որ արհեստական ինտելեկտի (AI) զարգացումը մարդկությանը թույլ կտա հասնել եռօրյա աշխատանքային շաբաթվա։ Այդ մասին նա ասել է նոյեմբերի 21-ին Spotify-ում թողարկված «What Now?» փոդքասթի ընթացքում, գրում է Business Insider-ը։
Զրույցի ընթացքում հացին, թե արդյոք արհեստական ինտելեկտի զարգացումը սպառնում է աշխատատեղերին, Գեյթսը պատասխանել է, որ մի օր կարող է գալ մի պահ, երբ մարդիկ «ստիպված չեն լինի այդքան աշխատել»։ Նա ենթադրում է, որ կգա մի աշխարհ, որտեղ «մեքենաներն են արտադրում ողջ սնունդը և մնացած ամեն ինչ»։
«Եթե դուք հայտնվեք մի հասարակությունում, որտեղ պետք է աշխատեք միայն շաբաթը երեք օր, ապա դա, հավանաբար, նորմալ է», – ասել է Գեյթսը:
Հոկտեմբերին JPMorgan ֆինանսական կորպորացիայի ղեկավար Ջեյմի Դայմոնը նույնպես ասել էր, որ արհեստական ինտելեկտի զարգացմամբ աշխատանքային շաբաթվա տևողությունը կկրճատվի։ «Ձեր երեխաները կապրեն մինչև 100 տարեկան և տեխնոլոգիայի շնորհիվ չեն հիվանդանա քաղցկեղով, և նրանք, ամենայն հավանականությամբ, կաշխատեն շաբաթական երեքուկես օր», – ասել էր նա Bloomberg-ին տված հարցազրույցում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: