AI-ը Հայաստանի դպրոցներում. Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը

Վերջին լուրերը
AI-ը Հայաստանի դպրոցներում. Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին, հաղորդում է «Արմենպրես»-ը: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:

«Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝ առաջին մակարդակը մեկնարկում է 10-րդ դասարանից և միտված է զարգացնելու մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թ․ սեպտեմբերին։

- Advertisement -
AI-ը Հայաստանի դպրոցներում. Մեկնարկում է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը

Երկրորդ մակարդակը մեկնարկում է 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ 2023 թվականի հունվարից նախատեսված է երկրորդ մակարդակի պիլոտավորումը Տավուշի ավագ դպրոցներում՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից ձեռնարկած Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի շրջանակում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության՝ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

«Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշել է, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում և ծրագրով նախանշված է ընդհանուր մաթեմատիկական կրթության որակի բարելավում 10-12-րդ դասարաններում, ծրագրավորման և համակարգչային գիտության, կրթության բարելավում, որոնք նախապայման են արհեստական բանականությունը սովորելու և մասնագիտական կողմնորոշման համար: «Կարևոր է շատ, որ աշակերտները հենց դպրոցում հասկանան, թե ի՞նչ է արհեստական բանականությունը, և թե ի՞նչ է իրականացնում այս ոլորտի հետազոտողը: Ինչպես նաև կիրականացվեն դասավանդող խմբի վերապատրաստումներ, որից հետո այս բոլոր բաղադրիչների մշակման արդյունքում արդեն 2023 թվականի սեպտեմբերից ծրագիրը կփորձարկվի 10 դպրոցներում»,- ասել է նա:

Ըստ Անուշ Այվազյանի՝ այս հիմքը դնելուց հետո այն երեխաներին, ովքեր մոտիվացիա և համապատասխան գիտելիքներ կունենան արհեստական բանականության ուղղությամբ, կուղղորդեն դեպի այդ դաշտ, ինչպես նաև կունենան երեխաների մի մեծ խումբ, ովքեր խորացված գիտելիքներ կունենան ԳՏՃՄ ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների համար: Նա կարևորել է նաև այն փաստը, որ սա պետական ծրագիր է , և լինելու է ոչ թե արտադպրոցական խմբակ, այլ՝ հաստատված առարկայացանկ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները