Armenian Code Academy-ն Հայաստանի երեք ԲՈՒՀ-երի հետ փոխաջակցության հուշագիր է ստորագրել

Վերջին լուրերը
Armenian Code Academy-ն Հայաստանի երեք ԲՈՒՀ-երի հետ փոխաջակցության հուշագիր է ստորագրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Armenian Code Academy-ն National Competition of Business Ideas in Armenia “DIGITAL BUSINESS” միջոցառման շրջանակներում Վալերի Բրյուսովի անվան, Վանաձորի և Գավառի պետական համալսարանների հետ համատեղ ստորագրել է փոխաջակցության հուշագիր:

Վերջինիս նպատակն է ստեղծել համագործակցության և փոխադարձ առաջակցության կամուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական հաստատությունների միջև և նպաստել Հայաստանում որակյալ կրթության զարգացմանը: Բացի այդ, համագործակցության շրջանակներում ACA-ի ծրագրերում մասնակցության նոր հնարավորություններ կստեղծվեն նշված համալսարանների ուսանողների համար:

- Advertisement -
Armenian Code Academy-ն Հայաստանի երեք ԲՈՒՀ-երի հետ փոխաջակցության հուշագիր է ստորագրել

«ACA-ը, կրթության ոլորտում արդեն ութ տարվա փորձառությամբ, որոշ ուղղություններով մեծ փորձ ու գիտելիք է կուտակել: Ունենալով էքսպերտների լայն շրջանակ և փորձառություն, կարծում եմ, կարող ենք կիսվել մեր գործընկեր ԲՈՒՀ-երի հետ: Ինչպես նաև, ունենալով սերտ կապեր ոլորտային կազմակերպությունների հետ, մենք մշտապես թարմացնում ենք մեր ծրագրերը՝ ավելի համապատասխան դարձնելով շուկայի պահանջներին: Էստեղ նույնպես կարող ենք կիսվել մեր փորձով և կամուրջ հանդիսանալ ոլորտի և ԲՈՒՀ-երի միջև» — նշել է ACA-ի գործադիր տնօրեն Անահիտ Սարգսյանը:

Ինչպես նշում են ընկերությունից, տարիներ շարունակ լինելով ամենապահանջված մասնագիտություններով ՏՏ ոլորտի ապագա և ներկայիս մասնագետներին կրթելու և վերապատրասելու առաջատար ջատագովներից մեկը և տեղեկացված լինելով աշխատաշուկայի պահանջներից, Armenian Code Academy-ն բարձր է գնահատում ֆորմալ կրթական հաստատությունների բաց լինելը նման սիներգետիկ կապերի ստեղծմանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները