Աբովյանում տվյալների մշակման խոշոր կենտրոն է կառուցվում

Վերջին լուրերը
Աբովյանում տվյալների մշակման խոշոր կենտրոն է կառուցվում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աբովյան քաղաքում ընթացքի մեջ է Հայաստանում տվյալների մշակման ամենամեծ կենտրոնի կառուցումը։

Տվյալների մշակման կենտրոնը նախատեսված է 218 սերվերային պահարանի համար և աշխատելու է 2.5 մեգավատտ հզորությամբ: Կենտրոնի ընդհանուր ներդրումները մինչև 2030 թ. կազմելու են 11 միլիարդ ՀՀ դրամ։

- Advertisement -
Աբովյանում տվյալների մշակման խոշոր կենտրոն է կառուցվում

Նոր կենտրոնը կապահովի տվյալների անվտանգ մշակում և պահպանում՝ ամպային ծառայություններ մատուցելով պետական գերատեսչություններին և մասնավոր հատվածին:

Տվյալների մշակման կենտրոնը նաև նպաստելու է թվայնացման գործընթացին հանրապետության տարածքում և մատուցելու է համատեղակայման (colocation) ծառայություններ, որը հնարավորություն կտա այլ ընկերություններին ևս կենտրոնի տարածքում տեղակայել իրենց սարքավորումները և սերվերները, հետագայում նախատեսվում է ծառայություններ մատուցել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Բացի այդ՝ կենտրոնի տարածքում կտեղադրվեն այնպիսի սերվերային համակարգեր, որոնք հայ ծրագրավորողներին հնարավորություն կտան օգտվելու արհեստական բանականության գործիքներից:

Միջազգային չափորոշիչներով կառուցվող տվյալների մշակման կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, որից հետո կսկսվեն տեխնիկական ենթակառուցվածքի մոնտաժային աշխատանքները: Կենտրոնը նաև անցնելու է փորձարկման և հավաստագրման գործընթաց միջազգային փորձագետների մասնակցությամբ: Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ. մարտին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները