Adobe-ը հայտարարել է, որ կգնի Figma-ն 20 միլիարդ դոլարով՝ կանխիկ և բաժնետոմսով, գրում է vc.ru:
Ծառայության համահիմնադիր Դիլան Ֆիլդը նշել է, որ Figma-ն հնարավորություն կունենա «արագացնել աճն ու խթանել նորարարությունների ներդրումը» Adobe տեխնոլոգիայի և փորձի շնորհիվ։ Միևնույն ժամանակ, Adobe-ը պաշտպանում է նաև Figma-ի ինքնավար աշխատանքը, իսկ Ֆիլդը կմնա ընկերության գործադիր տնօրենը և կշարունակի կառավարել ընկերությունը, ինչպես նախկինում:
Սակայն, Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ կողմերը քննարկել են Figma-ի վաճառքը մոտ 15 մլրդ դոլարով: Իսկ Adobe-ի և Figma-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։
Figma-ն հիմնադրել է Դիլան Ֆիլդը՝ 2012 թվականին: Գրաֆիկական առցանց խմբագրիչը թույլ է տալիս օգտվողներին համատեղ աշխատել իրական ժամանակում: 2021 թվականին ընկերությունը գնահատվել է 10 միլիարդ դոլար:
Ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, Figma-ն սառեցրել է ռուսական կորպորատիվ հաշիվները և դադարեցրել բոլոր վաճառքները երկրում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։