ՀՀ Ազգային Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է մոտ 1 տրլն 899 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 13%-ով: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն շուկայական գներով կազմել է 641 105 դրամ, 1424 դոլար և 1336 եվրո:
Նշված 13% աճի 11.45 տոկոսային կետը ապահովել են միայն առևտուրն և ծառայությունները: Համեմատության համար՝ շինարարությունը աճին նպաստել է 1.41%-ով, արդյունաբերությունը՝ 0.58, իսկ գյուղատնտեսությունը տնտեսական աճի վրա բացասական ազդեցություն է թողել՝ 0.15 տոկոսային կետով զսպելով է այն։
2022թ. երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի կառուցվածքում առավել մեծ բաժին են կազմել մանրածախ և մեծածախ առևտուրը (12,3%), մշակող արդյունաբերությունը (10,7%), գյուղատնտեսությունը (10,0%), ֆինանսական և ապահովագրական հատվածը (9,8%):
Նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ առավել մեծ աճ են արձանագրել ֆինանսական և ապահովագրական գործունեության (67,2%), տեղեկատվության և կապի (30,3%), շինարարության (30,2%), կացության և հանրային սննդի կազմակերպման (28,5%), փոխադրումների և պահեստային տնտեսության (23,8%) ոլորտները:
Կարդացե՛ք նաև՝ Անցում անկանխիկ վճարումների. Ի՞նչ է փոխվում և ի՞նչ հետևանքներ կլինեն բիզնեսի համար
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։