Հայտնի են 2 հաղթող ստարտափները, որոնք Հայաստանը կներկայացնեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթում

Վերջին լուրերը
Հայտնի են 2 հաղթող ստարտափները, որոնք Հայաստանը կներկայացնեն «Ձեռներեցության աշխարհի գավաթ» (EWC) միջազգային մրցույթում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ամերիկյան համալսարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» (EWC) մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Ա․ Էլիսոնը, ՀԱՀ֊-ի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) տնօրեն Մայքլ Քուչակջյանը, Համաշխարհային ձեռներեցության ցանցի նախագահ Ջոնաթան Օրթմանսը:

Հիմնական ելույթներից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Ինչպե՞ս արագացնել ստարտափ էկոհամակարգի հասունացման գործընթացը Հայաստանում» թեմայով, որին մասնակցել է նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 100 ստարտափ, որոնցից եզրափակիչ են անցել 12-ը: Ժյուրի անդամների քվեարկության արդյունքներով «Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնեն՝ HopShop և Text’n Pay Me ստարտափները։

Ազգային եզրափակչի ժյուրիի կազմում էին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հայկ Մարգարյանը, «Schellenberger Ventures GmbH»-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը, «Strategic Value Ventures»-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը, «Սերվիս Տիտան»-ի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանը։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնն է (EPIC)։ Մրցույթի ազգային համակազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է։

Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից մեկն է։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլը, իրականացվում է յուրաքանչյուր երկրում, այնուհետև հաղթողները անցնում են մրցույթի միջազգային փուլ։

«Ձեռներեցության աշխարհի գավաթ (EWC) 2022» միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է արդեն 2-րդ անգամ։ Հատկանշական է, որ 2 տարի անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով:

How2B-ի տեսանյութը՝ շուտով մեր Յութուբյան ալիքում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները