Series-B-ում ավելի քան $25 մլն ներդրում ստանալուց գրեթե մեկ տարի անց CodeSignal-ը հայտարարել է Series C-ում $50 միլիոն ներդրում ստանալու մասին: Այս մասին է հայտնում TechCrunch ռեսուրսը։
Ընկերությունը ներդրումները ծախսելու է թիմը 3 անգամ մեծացնելու և պրոդուկտի արդիականացման համար։
$50 միլիոն ներդրման ռաունդում մասնակցել են Index Ventures-ը, Menlo Ventures-ը, Headline-ը և A Capital-ը։
CodeSignal-ը հիմնադրվել է 2014 թվականին Սան Ֆրանցիսկոյում հայ գործարարներ Տիգրան Սլոյանի և Արամ Շատախցյանի կողմից։ Ընկերությունը ստեղծում է գործիքներ աշխատանքի ընդունելուց առաջ ծրագրավորողների գիտելիքների և հմտությունների ստուգման համար։ Ըստ այդ գործիքների՝ ընկերությունները կարող են համեմատել թեկնածուների գիտելիքներն ու ունակությունները իրենց ոլորտներում։
Այդ ամենից զատ՝ CodeSignal-ը հաշվետվություններ է պատրաստում կազմակերպությունների համար՝ մանրամասն վերլուծելով մասնագետների տեխնիկական ունակությունները։ Հաճախորդների թվում են Facebook-ը, Zoom-ը, Uber-ը, Robinhood-ը և Asana-ն։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։