Հայկական Hexact ընկերության մշակած Hexowatch գործիքն ընդգրկվել է Capterra 2022 վարկանիշում՝ որպես տվյալների վերլուծության ծրագրային ապահովման լուծումների նոր ֆավորիտ:
Վարկանիշում ներառվում են այն պրոդուկտները, որոնք ունեն գոհունակության բարձր մակարդակ (երբեմն ավելի բարձր, քան թոփ խաղացողները), բայց հայտնի չեն:
Hexowatch-ը 50 միավորից ստացել է 50-ը, ինչը հաշվարկվում է Capterra-ում օգտատերերի կողմից տրված գնահատականների հիման վրա։
Վարկանշային աղյուսակը կազմելու համար Capterra-ն վերլուծել է 747 ապրանք՝ տվյալների վերլուծության ծրագրային ապահովում առաջարկող լուծումների իր ցուցակից։
Հայկական Hexact-ն առավել հասանելի է դարձնում Big Data-ն ու AI-ը
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։