Ազգային Վիճակագրական ծառայությունը հրապարակել է նոր ամփոփ տվյալներ, համաձայն որոնց՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 11,8 տոկոսով:
Առավել մեծ աճ է արձանագրել ծառայությունների ոլորտի ծավալը, որն աճել է 26,9 տոկոսով: Զգալիորեն աճել են նաև շինարարության (12,7%) և առևտրի շրջանառության (10,7%) ծավալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը ավելացել է 5,8 տոկոսով, իսկ ահա գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը գրանցել է անկում՝ 5,5 տոկոսով:
2022 թվականի հունվար-հունիսին սպառողական գների ինդեքսը 2021-ի հունվար-հունիսի համեմատ աճել է 8,1 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7,8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 14,8 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 44 տոկոս աճ: Ընդ որում` 2022 թվականի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 36,3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 48,7 տոկոսով:
Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հունիս ամիսներին կազմել է 468.24:
Հայաստանում աշխատաշուկան շարունակում է աճել. Վահան Քերոբյանը նոր թվեր է ներկայացրել