Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը վերջնականապես հրաժարվել է գնել Twitter սոցիալական ցանցը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով գործարարի փաստաբանին:
Գործարքի խափանման պատճառ է դարձել այն, որ սոցիալական ցանցը հրաժարվել է պատշաճ տեղեկատվություն տրամադրել կեղծ հաշիվների և սփամ-բոտերի մասին: Ըստ Մասկի փաստաբանների՝ սա հակասել է կողմերի միջև նախնական համաձայնության մի քանի կետերի:
Twitter-ի տնօրենների խորհրդի ղեկավար Բրետ Թեյլորը հայտնել է դատարան դիմելու մտադրության մասին: Գործարքի չկայացման դեպքում Մասկը պետք է 1 մլրդ դոլար տույժ վճարի: Այս նորությունից հետո Twitter-ի բաժնետոմսերի գինը նվազել է 7%-ով:
Հիշեցնենք, որ Իլոն Մասկը պատրաստվում էր գնել սոցիալական ցանցը 44 մլրդ դոլարով, սակայն հետո դադարեցրեց գործընթացը մինչև Twitter-ը կհիմնավորեր, որ կեղծ ու սփամ հաշիվները չեն գերազանցում օգտատերերի ընդհանուր քանակի 5%-ը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։