Docus ընկերությունը ներդրում է ստացել հայկական BigStory VC-ից

Վերջին լուրերը
Docus ընկերությունը ներդրում է ստացել հայկական BigStory VC-ից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

BigStory VC-ն հերթական՝ վեցերորդ ներդրումն է արել: Վենչուրային հիմնադրամն այս անգամ 250 հազար դոլար է ներդրել Docus ընկերությունում: Այս մասին հայտնում է BigStory VC-ի և Krisp-ի համահիմնադիր արտավազդ Մինասյանը:

Ըստ նրա՝ Docus-ը առաջարկում է հեղափոխական նոր մոտեցում՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժիշկներին տելեբժշկության պլատֆորմայով կապում է զարգացող երկրների հիվանդանոցների հետ:

«Անցած տարի նոյեմբերից Robert-ը և Gevorg-ը , թողնելով իրենց Մոսկվայի շահութաբեր բիզնեսը տեղափոխվում են Հայաստան և սկսում են Docus ընկերությունը: Տեղական հիվանդանոցում աշխատող մասնագետը և նրա եվրոպացի գործընկերը կազմում են բժշկական խորհուրդ՝ այսպիսով զարգացող երկրում ապրող հիվանդին հասանելի դարձնելով լավագույն բժշկական գիտելիքը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Արտավազդ Մինասյանը:

Հիշեցնենք՝ BigStory VC հիմնադրամը ստեղծվել է նախորդ տարեվերջին Krisp-ի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի և Podcastle AI-ի հիմնադիր Արտո Երիցյանի կողմից:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները