Հայկական Cauldron ստարտափը Product Hunt-ում ճանաչվել է օրվա պրոդուկտ:
«Մեծ ու կարևոր թարմացում. քանի որ մեր արտադրանքը անվճար է գործատուների համար, ովքեր ցանկանում են փորձել այն, մենք էլ երախտապարտ կլինենք, եթե կարողանաք արագ ստուգել պրոդուկտը, տարածել լուրը և որոշակի սեր տալ ապրանքին: Փորձեք գրանցվել և տեղադրել թափուր աշխատատեղ. դա անվճար է և տևում է 5 րոպե»,-նշել է ընկերության ներկայացուցիչը ֆեյսբուքյան Armenian ProductHunt & HackerNews users խմբում` քվեարկության համար շնորհակալություն հայտնելով հետևորդներին:
Cauldron-ը օգնում է գործատուներին ֆիլտրել աշխատանքի ընդունման համար ներկացաված դիմումները և արագ առաջադրանքների օգնությամբ ստուգել լավագույն թեկնածուներին։
ProductHunt-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս հասարակ մարդկանց գտնել նոր ու հետաքրքիր տեխնոարտադրանք, որը այս կամ այն ոլորտում կհեշտացնի կյանքը կամ էլ ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը։ Տեխնոկրատներին էլ հնարավորություն է տալիս իրենց արտադրանքը տեսանելի դարձնել օր օրի մեծացող լայն հանրության համար, հետաքրքիր առաջարկներ, գաղափարներ ու քննադատություններ ստանալ
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։