Կազմակերպիչներ՝ TUMO Labs
Որտեղ՝ Հալաբյան 2ա
Տևողություն՝ 3 ամիս
Ծրագրի մասին․
Թումո լաբերի ամառային ինքնուսուցման ծրագրի ընդունելության մեկնարկը տրված է։ Ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան դասընթացներ։ Այն բաղկացած է կրթական ռեսուրսներից, փորձագետների կողմից մշակված վարժանքներից և մինի-նախագծերից։
Այժմ ծրագիրն ունի երեք ուղղություն`Python, մեքենայական ուսուցում և JavaScript: Ուսանողները կարող են սովորել 0-ից կամ լրացնել ունեցած գիտելիքների պաշարը:
Վարժանքների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն կիրականացնեն մինի-նախագծեր, որոնք կօգնեն հասկանալ, թե որքանով է մասնակիցը յուրացրել այդ մակարդակի թեմաները։ Վերջնական նախագծերը կվերանայվեն ինքնուսուցման ծրագրի մասնակիցների կողմից և կուղարկվեն Թումո լաբերի ծրագրավորման ավագ մասնագետներին։ Մինի-նախագծերն անելու համար կտրամադրվի է 3-ից 21 օր։
Վարժանքները և մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողներն արդեն հնարավորություն կստանան մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին:
Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրին անվճար է, և դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:
Պայմաններ` ինքնուսուցման փուլն անցկացվում է Թումո լաբերում (հասցե` Հալաբյան 2ա): Մասնակիցներն ինքնուրույն են կազմում ինքնուսուցման իրենց գրաֆիկը: Վարժանքներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ: Թումո լաբերը բաց է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:
Ծրագրին կարող եք դիմել՝ անցնելով հղումով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։