ManyChat մեսինջեր մարքեթինգի հայտնի հարթակը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հայտարարում է Երևանում նոր R&D գրասենյակի բացման մասին:
Երևանյան գրասենյակը բաղկացած է 100+ նախագծման, արտադրանքի կառավարման, տվյալների վերլուծության, հաճախորդների սպասարկման և այլ մասնագտներից։
ManyChat-ը ներկայումս գործածվում է ավելի քան 1 000 000 ընկերությունների կողմից 160 երկրներում: Ընկերության արժեքը վաղուց գերազանցել է 100 մլն դոլարը։
Երևանում առկա հաստիքներով հետաքրքրվող անհատները կարող են կապվել ընկերության հետ [email protected] էլ. հասցեով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։